Նոամ Չոմսկիի կոչը աշխարհին` Ստամբուլի Ջեզի այգու դիմադրության մասին !

Այն, ինչ այսօր կատարվում է Ստամբուլի ու թուրքական այլ քաղաքների փողոցներում, ազգաբնակչության կողմից մատուցված ոգեշնչող օրինակ է, թե ինչ կարելի է անել ճնշմանն ու բռնությանը դիմակայելու է համար, որի հեռահար նպատակն է փոխել հասարակությունն այնպես, որ քայքայվի մարդկային պատշաճ կեցությունը` հանուն բիզնեսի ու կորպորատիվ կառույցների շահերի:

Սա մասն է…Թուրքիայի իրադարձություններն առանձնակիորեն նշանակալի են տարածաշրջանում Թուրքիայի խաղացած դերի պատճառով:

Ինչ էլ կատարվի Թուրքիայում, մեծ ազդեցություն կունենա, արդեն ունի, Արեւելքի ու Արեւմուտքի վրա:

Սա համաշխարհային ազգաբնակչության դեմ նոր-ազատականության արդեն մեկ սերունդ ընթացող հարձակման դեմ ապստամբելու միջազգային լայն զարգացումների մաս է, որ տարբեր վայրերում տարբեր ձեւեր է ընդունում, բայց տեղի է ունենում ամենուր:

Ի վերջո այս հազարամյակի սկզբում Լատինական Ամերիկային, երկար տարիների պայքարից հետո, հաջողվեց դեն նետել Արեւմտյան, հիմնականում Միացյալ Նահանգների տիրապետությունն ու սկսել շարժվել որեւէ անկախ ուղղությամբ:

Որոշ երկրներ հրաժարվեցին վճարել պարտադրված անօրեն պարտքերը:

Այլոք փորձում են թոթափել նոր-ազատական կապանքները, որոնք խոչընդոտում են զարգացմանն ու աճին, հսկայական դժվարությունների պատճառ են դարձել Հյուսիսային Աֆրիկայի ազգաբնակչության համար:

Արաբական գարունը, որն այժմ սպասման ժամանակավոր փուլի մեջ է, սկսեց հետեւել նույն կուրսին:

Նաեւ, ուժեղ հակազդելով միջազգային ֆինանսական հաստատությունների ու ընդհանրապես Արեւմուտքի ուժերի կողմից պարտադրված ծրագրերի ազդեցությանը:

Տեղական իշխանությունները, բռնապետերը, որոնք ի կատար են ածում [այդ ծրագրերը], դեռեւս առաջ են շարժվում, չգիտենք, թե ուր սա կհասնի:

Թուրքիան այժմ միանում է Եվրոպայում, առանձնապես` Հունաստանում ու Իսպանիայում, այստեղ` Միացյալ Նահանգներում` Վիսքոնսինում, հետագայում Զուկոտտի այգում ու Զբաղեցու [Ուլ Սթրիթը] նմանատիպ զարգացումներին:

Կարծում եմ, որ այս ամենը մասն է անցյալ սերնդի կողմից սոցիալական ու տնտեսական քաղաքականությունների պարտադրման դեմ ուղղված համաշխարհային ընդհանուր հակազդեցության, քաղաքականություններ, որոնցից բարիք են ստացել կուտակված հարստության աննշան փոքր ոլորտներ, եւ որից տուժել է աշխարհի ազգաբնակչությունը:

Վերջին տարիներին Թուրքիան դժբախտաբար մեծապես հետադիմել է:

1990-ականների պատմությունը սարսափելի է:

Այս հազարամյակի առաջին տարիներին արդեն Թուրքիայում նկատելի առաջընթաց… հետադիմություն կար, օրինակ, այն բանտարկված լրագրողների թվով աշխարհում առաջինն է, ու այլ կարգի ճնշումներ էլ են տեղ գտնում:

Ազգաբնակչությունն այժմ ըմբոստանում է սրա դեմ:

Սրանք անմիջական պատճառներն էին, փորձեր` ոչնչացնելու վերջին հանրային բաց վայրը Ստամբուլում, հանուն ռազմական շինության, մզկիթի, ապրանքայնացման, բարեկարգման` ոչնչացնելով քաղաքի ավանդական կերպարը: Այժմ այն տարածվել է առավել լայն խնդիրների շուրջ:

Միջազգային հանրության համար, նրանց, ում մտահոգում են մարդու իրավունքները, արդարությունը, ազատությունը, ընդհանուր ազգաբնակչության բարեկեցությունը, սա պետք է առիթ հանդիսանա օժանդակության ու համերաշխության:

Եւ բարեբախտաբար համերաշխության գործունեություններ են ծավալվում, ու նաեւ ոգեշնչվում իրենց իսկ պայքարի համար:

Սա է: Սրանք միջազգային պայքարներ են: Պետք է լինի փոխադարձ աջակցություն ու փոխազդեցություն:

Քանի որ մեծ ուժերը, ովքեր պարտադրել են այս համակարգերը, այն կամաց կամաց ոչնչացնում է Եվրոպան, վնասակար ազդեցություն է թողնում ԱՄՆ-ում, սա պետք է զգուշացում լինի, որ նրանք վերադառնան, կամ վերջ դնեն այս քաղաքականություններին ու վերսկսեն ուշադրություն դարձնել ընդհանուր ազգաբնակչության կարիքներին ու հոգսերին, այլ ոչ թե կորպորատիվ ուժերի ու կենտրոնացված հարստության փոքր ոլորտին:

Բայց Թուրքիայի իրադարձություններն այժմ հույսի նշույլ են, ու հնարավորություն, որ արժանի են ամենաամուր հնարավոր աջակցության:

Եւ ոչինչ չի մնում անել, կան արտահայտել հիացմունք առաջին շարքերի մարդկանց նկատմամբ, եւ հուսալ, որ իրենց արդարացի ու կարեւոր պայքարը հաջողությամբ կպսակվի:

Ամենուր Տաքսի՛մ, ամենուր դիմադրությու՛ն:

!

    This post is also available in: Turkish